Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

16 հուն 2018 21:09

Դեմիրթաշը Էրդողանին. «Մինչև հիմա քո համալսարանի դիպլոմը տեսնող չի եղել»

Դեմիրթաշը Էրդողանին. «Մինչև հիմա քո համալսարանի դիպլոմը տեսնող չի եղել»Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ քննադատել է այն մարդկանց, ովքեր կոչ են անում ազատ արձակել նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին։
Վերջինս նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ընդդիամդիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահի պաշտոնը։
«Ի՞նչ են նրանք խոսում։ Ասում են ազատ արձակի նախագահի թեկնածուին։ Բայց նախագահ լինելու համար պետք է լինեն համապատասխան չափանիշներ։ Այդ իսկ պատճառով նման կոչ անողները սխալ են, պետք է շտկումներ իրականացվի»։
Ի պատասխան Էրդողանի նշյալ մեկնաբանությանը՝ բանտում գտնվող Դեմիրթաշը «Twitter»-ի էջում գրել է.
«Այս անգամ ես միանում եմ քեզ։ Օրինակ՝ նախագահ լինելու համար անպայման պետք է ունենալ համալսարանի դիպլոմ, բայց մինչև հիմա քո դիպլոմը տեսնող չի եղել։ Իմ առումով չափանիշների հարցում ամեն ինչ կարգին է, իսկ այ քեզ մոտ կասկածելի երևույթներ կան»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր