Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

18 հուն 2018 12:08

Եթե իրավապահները նպատակ ունեն կալանավորել Մանվել Գրիգորյանին, ապա այն կարող են իրագործել միայն սեպտեմբերի 10-ից հետո

Եթե իրավապահները նպատակ ունեն կալանավորել Մանվել Գրիգորյանին, ապա այն կարող են իրագործել  միայն սեպտեմբերի 10-ից հետոՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվեց:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կայացրած որոշմամբ մերժել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը՝քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ ու Մանվել Գրիգորյանը  կշարունակի մնալ անազատության մեջ:
 Բայց քանի որ նա ունի պատգամավորական անձեռնմխելիություն, ուստի 72 ժամից ավել նա չի կարող մնալ անազատության մեջ: Նա կարող է դատարանի որոշմամբ կալանավորվել միայն այն դեպքում, եթե Գլխավոր դատախազը միջնորդի Ազգային Ժողովում և քվեարկությամբ Մանվել Գրիգորյանը զրկվի պատգամավորական իմունիտետից:
Դատախազությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ԱԺ հերթական նիստի ընթացքում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածն ասում է.«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը
 1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
 

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում…»,-ասվում է  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածում:

Ուստի, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածի 2-րդ կետի պատգամավորական իմունիտետի հարցը չի կարող քննարկվել արտահերթ նիստում: Իսկ ԱԺ հերթական նիստերը այս տարի կսկսվեն միայն սեպտեմբերի 10-ին:
Այնպես որ, եթե իրավապահները որոշեն կալանավորել Մանվել Գրիգորյանին, ապա այն կարող են իրագործել  միայն սեպտեմբերի 10-ից հետո, իսկ մինչ այդ պատգամավորը կլինի ազատության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր