Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը
Քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն տարածվեց, որ Արմավիրի մարզի Արմավիր եւ Բաղրամյան համայնքների ԵԿՄ տարածքային կառույցները ժամանակավորապես կասեցնում են իրենց գործունեությունը ԵԿՄ վարչության եւ Արմավիրի մարզային խորհրդի հետ:
Armtimes-ի հետ զրույցում Արմավիր համայնքի ԵԿՄ տարածքային կառույցի նախագահ Պատվական Ջեյրանյանը հաստատեց տեղեկությունը:- Պարոն Ջեյրանյան, տեղեկություն ունենք, որ ձեր համայնքի եւ Բաղրամյան համայնքի ԵԿՄ տարածքային կառույցները ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը ԵԿՄ վարչության եւ Արմավիրի մարզային խորհրդի հետ, ճի՞շտ է դա:
- Այո:
- Ինչո՞ւ եք այդպես որոշել:
- Այն ինչ ԱԱԾ-ն հայտնաբերեց, դա անընդունելի բան էր, չգիտեմ դավաճանություն ասեմ, թե ինչ ասեմ, այդ հայտնաբերվածը ոչ մեկի կողմից ներելու բան չէր:
- Այսքան ժամանակ տեղեկություն չե՞ք ունեցել այդ ամենից:
- Չէ, որտեղի՞ց ես ունենայի նման տեղեկություն, մահկանացուները նման տեղեկություն չեն ունենում:
- Իսկ ո՞րն է ձեր պահանջը:
- Մեր պահանջը այն է, որ ԵԿՄ խորհրդի նոր նիստ հրավիրվի, քննարկվի այդ հարցը եւ դրանից ելնելով նոր ղեկավար ունենանք: Մենք չենք համագործակցելու վերադաս կազմակերպության հետ մինչեւ այդ հարցը չլուծվի:
- Այլ համայնքներ նույնպե՞ս միանալու են ձեր բողոքին, տեղյա՞կ եք:
- Կոտայքի մարզի 8 տարածքային բաժանմունք էլ են միացել իմ տեղեկություններով, իսկ մեր մարզում միայն մենք եւ Բաղրամյանն ենք:
- Ո՞ւմ եք տեսնում ԵԿՄ ապագա նախագահի պաշտոնում:
- Դա դեռ քննարկված չէ, այդ մասին դեռ չեմ մտածել: