Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

19 հուն 2018 12:53

Մանվել Գրիգորյանին վերաբերող քրգործը մեծածավալ է. այսօր ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու. Գլխավոր դատախազ

Մանվել Գրիգորյանին վերաբերող քրգործը մեծածավալ է.  այսօր ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու. Գլխավոր դատախազԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում մեկ անձի նկատմամբ այսօր քրեական հետապնդում է իրականացվելու, այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա տեղեկացրեց, որ քրեական գործը մեծածավալ է, և այդ նպատակով էլ ստեղծվելու է աշխատաքային մեծ խումբ։
«Նախաքննության ստուգման առարկա են դառնալու առանց բացառության բոլոր հանգամանքները՝ և՛ Պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարում կամ հնարավոր հանցակցություն, և՛ «Երկրապահ կամավորական միության» կանոնադրական նպատակներ», — հայտարարեց Դավթյանը՝ հստակ չնշելով, թե ովքեր են լինելու այս քրեական գործի թիրախում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր