Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

19 հուն 2018 14:40

Մանվել Գրիգորյանի հետ առնչություն ունեցած արտերկրի հայերը տարբեր լուրեր են փոխանցել սփյուռքի նախարարությանը

Մանվել Գրիգորյանի հետ առնչություն ունեցած արտերկրի հայերը տարբեր լուրեր են փոխանցել սփյուռքի նախարարությանըԱզգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը տարբեր երկրներից մեր հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների եւ համագործակցության ձախողված փորձի մասին: Այս մասին տեղեկացնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ստացված տեղեկատվությունը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սահմանված կարգով փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով ընթացք տալու համար։
«ՀՀ սփյուռքի նախարությունը, լինելով Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները համակարգող մարմին, հետամուտ է լինելու արտերկրում բնակվող հայերին մտահոգող հարցերին պատասխաններ տալուն»,- ասված է հաղորդագրությունում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր