Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո    

19 հուն 2018 20:20

Գնացքի մեջ տղա է ծնվել. նրան մինչև 25 տարեկանը անվճար երթևեկելու վկայական են նվիրել

 Գնացքի մեջ տղա է ծնվել. նրան մինչև 25 տարեկանը անվճար երթևեկելու վկայական են նվիրել
Փարիզում քաղաքային էլեկտրագնացքների RER ցանցում տղա երեխա է ծնվել։
Ինչպես հաղորդում է BFM-TV հեռուստաընկերությունը՝ երեխայի ծնունդը հանգեցրել է «Շառլ դե Գոլ»/«Էտուալ» և «Նասյոն» կայարանների միջև գնացքների երթևեկության դադարեցման։
Մորն ու նորածնին մոտակա հիվանդանոց են հասցրել։ Ինչպես հաղորդվում է՝ թե՛ ծննդկանը, թե՛ երեխան իրենց լավ են զգում։
Գնացքների ցանցի ղեկավարությունը շնորհավորել է երիտասարդ մայրիկին երեխայի ծննդյան կապակցությամբ և հայտարարել է, որ տղային RER ցանցի գնացքներով անվճար երթևեկություն է նվիրում՝ մինչև նրա 25 տարին լրանալը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր