Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 հուն 2018 20:38

Որ դեպքում Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Որ դեպքում  Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ ԲաբայանԱզգային անվտանգության ծառայության՝ հունիսի 17-ին հրապարակած տեսանյութից հետո զայրացած հանրության մի ստվար զանգված առաջ է քաշում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելու պահանջը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխաելով ՀԺ-ի հարցին, ասաց, թե չգիտի՝ նման ընթացակարգ կա՞, թե չէ, որովհետեւ դա արդեն իրավական հարթությունում է: Ամեն դեպքում, ըստ նրա, բարձրագույն պետական այդ կոչումից զրկվողներ մինչեւ այժմ չեն եղել:
Դավիթ Բաբայանը նկատեց, որ Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու նպատակահարամարության հարցի քննարկումը պատեհ չէ, քանի դեռ չկա նրա մեղավորության մասին դատարանի համապատասխան վճիռ:  
«Կարծում եմ՝ ինչքան էլ որ ծանր լինի, նողկալի լինի այդ ամենը, ինչ մենք տեսել ենք (իրոք ցնցվել է Արցախը, շոկի մեջ է, շատ, խայտառակ վատ բան է), բայց այնուամենայնիվ ժողովրդավարական, քաղաքակիրթ հանրությանն ու հասարակությանը պետք է բնորոշ լինի անել հնարավորը, որ վերջնական վճիռը կայացվի դատարանում, որպեսզի շահարկումներ հետագայում չլինեն, որովհետեւ նույնիսկ ամենավտանգավոր հանցագործները, մոլագարները չեն կարող առանց դատարանի պատժվել նորմալ երկրներում: Մանվել Գրիգորյանը ոչ իմ եղբայրն է, ոչ իմ ծանոթն է, ոչ իմ հարազատն է, բայց պետությունը պետք է այնպես անի, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ ամեն ինչից՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, անկախ անցած ուղուց, անկախ սոցիալական կարգավիճակից, հավասար լինի օրենքի առջեւ եւ բոլորն էլ պետք է ունենան հնարավորություն՝ անկախ, արդար եւ թափանցիկ դատավարության միջով անցնելու համար»,- «Հայկական ժամանակին» ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Նա նաեւ հավելեց. «Դրանից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ այլ հարցերի եւ քննարկել տարբերակներ այս կամ այն սցենարի վերաբերյալ»:
Մանվել Գրիգորյանը Արցախի հերոսի կոչում ու նաեւ այդ կոչմանն արժանացածներին հանձնվող Ոսկե արծվի շքանշան ստացել է 2000 թվականին: «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: Այդ կոչումը շնորհվել է 24 անձի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր