Որքան գումար է վճարվել Հայաստանի բյուջեից Մանվել Գրիգորյանի հեռախոսազանգերի համար. լուսանկար

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ հայտում ենք, որ դեռևս 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից»։ Մինչդեռ, Արսեն Բաբայանը ժամանկին տեղեկանք է տրամադրել, որտեղ ներկայացված են գեներալ Մանվել Գրիգորյանի ծառայողական հեռախոսակապի համար վճարված գումարները, թե որքան գումար է Մանվել Գրիգորյանին տրվել իր հեռախոսազանգերի ծախսերը մարելու համար:
Օրինակ, 2017 թվականի մայիսին նրա հեռախոսային խոսակցությունների գումարը կազմել է 88 հազար 564 դրամ, սեպտեմբերին` 40 հազար, օգոստոսին` 39 հազար եւ այդպես շարունակ: Ընդ որոմ, ԱԺ-ից այդպես էլ չեն մեկնաբանում, թե ինչու է այդքան գումար տրամադրվել` ասելով, թե այդպես են նպատակահարմար գտել: Եվ սա այն դեպքում, երբ Մանվել Գրիգորյանն ունի 45 հազար դոլարի, 45 հազար եվրոյի եւ 313 մլն 647 հազար դրամի դրամական միջոց:
