Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 հուն 2018 19:10

Ոստիկանության հատուկ գործողությունները՝ ԵԿՄ վարչությունում. տեսանյութ

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Երկրապահ կամավորականների միության» շենքում:
Այս մասին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այլ մանրամասներ կհայտնեն լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը կալնավորվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր