Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

21 հուն 2018 11:15

Իրավապահները հասան Սերժի Վաչոյին. Հայտնաբերվել է 1 միլիոն դոլար. Տեսանյութ

Իրավապահները հասան Սերժի Վաչոյին. Հայտնաբերվել է 1 միլիոն դոլար. ՏեսանյութՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Յանս ռեստորանային համալիրում խուզարկությունների մասին՝ «պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները»:
Պարզվում է՝ ընկերության հաշվապահի յուրացումների արդյունքում ընկերությունը կրել է 25 մլն դրամի վնաս, որից փոխհատուցել է 6 միլիոն դրամը:
Կատարվել են խուզարկություններ նաեւ համալիրի տնօրենի եւ փաստացի սեփականատեր Ռուզաննա Բեգլարյանի բնակության վայրերում:
«Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար», ասված է հաղորդագրության մեջ։
Յանս ռեստորանը, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչիկ Ղազարյանի ընտանիքին: Փաստացի սեփականատերը Ղազարյանի կինն է՝ Ռուզաննա Բեգլարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր