Տեսանյութ.Աստծուն խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, ատելությունը, սուտը, որ տեսնենք մեր իրական նկարագիրը          Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն       Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են    

21 հուն 2018 15:15

ՀՀԿ կուսակցությունը կարող է արգելվել

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վրդովվել է, որ  Մանվել Գրիգորյանի անունը կապում են Հանրապետական կուսակցության հետ։ Պատգամավորն ասել է, որ հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ-ից չէ, պարզապես ՀՀԿ խմբակցությունից է։
ՀՀԿ-ն ԱԺ-ում քվեարկեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու օգտին: ՀՀԿ-ականներն իրար հերթ չէին տալիս գեներալին դատապարտելու հարցում, թեեւ ԱԱԾ-ի հայտնի տեսանյութի հրապարակումից առաջ փորձում էին պաշտպանել նրան:
Գեներալին հանձնելուց հետո ՀՀԿ-ականները սկսել են արդեն ուրացումը: Գագիկ Մելիքյանը, այլ ՀՀԿ-ականներ փորձում են համոզել, որ Մանվելը կապ չի ունեցել ՀՀԿ-ի հետ, որ նրա արարքների համար կուսակցությունը պատասխանատու չէ: Իսկ Գալուստ Սահակյանն ավելի «փիլիսոփայորեն» է մոտեցել հարցին, ասելով, որ գեներալի արածը հարված է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ Հայաստանին:
ՀՀԿ-ին բնորոշ «ոհմակային» մոտեցում է, ուրիշ ոչինչ: Եզն ընկել է, ժամանակն է «թռնել» նրանից, թեեւ նրա «պատերազմի փառքը» ՀՀԿ-ն օգտագործում էր լիուլի:
Մանվել Գրիգորյանի ուրացումը քաղաքական պատասխանատվությունից փախչելու փորձ է ընդամենը: Հիմա նույնիսկ քաղաքականությունից ամենահեռու մարդկանց է պարզ, որ Հայաստանում գործող տնտեսա-քաղաքական համակարգի պայմաններում «ներսում» պատահական ու թաքուն բաներ չէին կատարվում: ՀՀԿ խմբակցության ղեկավարն արդեն իսկ խոստովանել է, որ գիտեր կուտակված զենքի մասին: Ո՞ւմ դեմ պետք է կիրառվեր այդ զենքը՝ դա էլ է բոլորին պարզ:
ՀՀԿ-ականների ուրացումը հասկանալի է՝ այն ամենը, ինչ բացահայտվում է, արդեն իսկ հիմք է այդ կուսակցությունը օրենքից դուրս դնելու եւ արգելելու համար:
ՀՀԿ-ն կարող էր գնալ այլ, քաղաքական ուժի ճանապարհով՝ ստանձներ պատասխանատվությունը եւ հանձնվեր հանրության ողորմածությանը: Բայց ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն չէ եւ չի կարող լինել, քանի որ իր քաղաքական ու տնտեսական դիրքերին հասել է այդ թվում Մանվել Գրիգորյանի բերած քվեների շնորհիվ: Եվ նրանք, ովքեր Մանվելին փորձում են «օտարել» ՀՀԿ-ից, մեղմ ասած երեսպաշտներ են:
Աղբյուր` lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր