Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

21 հուն 2018 18:47

Օդի՞ց ընկավ զինվորի բաժին պահածոն և հայտնվեց Մանվել Գրիգորյանի մոտ. գործարանում զարմացած են

Օդի՞ց  ընկավ զինվորի բաժին պահածոն և հայտնվեց Մանվել Գրիգորյանի մոտ. գործարանում զարմացած ենԸստ տեղեկությունների՝Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի կատարած խուզարկության տեսանյութում ցուցադրված մսի պահածոները, որոնց վրա գրված է «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ», արտադրված են «Համլետ Հովսեփյան» ԱՁ պահածոների գործարանում: Սակայն Համլետ Հովսեփյանի որդին՝ Հայկ Հովսեփյանը բացառում է դա, որ պահածոները իրենց գործարանից են հայտնվել Մանվել Գրիգորյանի առանձնատուն. «Մամուլից ենք իմացել, որ նման բան է եղել: Մեզ մոտ քանակի արտահոսք չի եղել: Ամեն արտադրած պահածոն ակցիզավորվում է. մենք ոչ մի կապ չունենք այդ հանգամանքի հետ»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր