Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 հուն 2018 19:23

Խուզարկությամբ ազդրերի արանքում՝ սեռական օրգանների հատվածում, հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Խուզարկությամբ ազդրերի արանքում՝ սեռական օրգանների հատվածում, հայտնաբերվել են բջջային հեռախոսներՀունիսի 20-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին  կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին: Խուզարկությամբ նրանցից յուրաքանչյուրի ազդրերի արանքում՝ սեռական օրգանների հատվածում, հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս: Արարքը պարունակում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտման հատկանիշներ:
 Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի պատուհանի տակից հայտնաբերվել է ծխախոտի մեկ տուփ, որում առկա էին «Սիբազոն 5 մգ» գրառմամբ թափանցիկ հեղուկով երկու սրվակ, «Դիազեպամ» գրառմամբ երկու դեղահաբ և «Լորազեպամ» գրառմամբ մեկ դեղահաբ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:
 
ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր