«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 հուն 2018 22:00

Վարիկոզից ազատվելու միջոց

Վարիկոզից ազատվելու միջոցՎարիկոզային երակները լայնացած երակներ են, որոնք ունեն մուգ մանուշակագույն կամ կարմիր գույն: Դրանք կարող են ի հայտ գալ սովորաբար ոտքերի ետևի հատվածում: Վարիկոզային երակներն առաջանում են, երբ երակների փականները թուլանում են և դադարում նորմալ աշխատել, ինչի հետևանքով էլ երակները խցանվում են:
Վարիկոզային երակների զարգացման ռիսկերը

Կան մի քանի գործոններ, որոնք վարիկոզային երակների առաջացման պատճառ են դառնում: Դրանցից են՝
Տարիքը
Տարիքին զուգահեռ՝ երակների փականները թուլանում են և կորցնում իրենց էլաստիկությունը:
Հորմոնալ փոփոխություններ
Հորմոնների փոփոխությունը, հատկապես՝ էստրոգենի և պրոգեստերոնի, կարող են խթանել վարիկոզային երակների առաջացումը:
Քիչ շարժունակություն
Երկար ժամանակ նստած մնալը կամ կանգնելը կարող է երակներում ճնշում առաջացնել, ինչն էլ կհանգեցնի վարիկոզային երակների առաջացման:
Կենսակերպը
Եթե ծխում եք, հավանական է, որ վարիկոզային երակներ կառաջանան՝ ստորին վերջույթների անբավարարության պատճառով:
Ինչպե՞ս կանխարգելել վարիկոզային երակները
Կանոնավոր կեպով մարզվեք՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոտքերին
Կարգավորեք քաշը, որպեսզի չափազանց շատ ճնշում չընկնի ոտքերի վրա
Հանգստանալիս ոտքերը վեր պահեք
Կերեք քիչ աղ և շատ մանրաթելեր:
Երկար ժամանակով մի նստեք կամ կանգնեք:
Պատրաստեք այս հրաշալի ըմպելիքը և ամեն օր խմեք այն:
Առողջարար ըմպելիքներ՝ վարիկոզային երակները կանխարգելելու համար
Բաղադրություն
Կես բազուկ
Կես փոքր արքայախնձոր
Նեխուրի 2 ձողիկ
Քառորդ կիտրոնի հյութ
5 սմ կոճապղեղ
Բոլոր բաղադրիչները լցրեք հյութաքամիչի մեջ և լավ հարեք: Ամեն առավոտ այս հյութը խմելը կօգնի կանխարգելել վարիկոզային երակները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր