Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան       Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը    

22 հուն 2018 10:44

«Ժողովուրդ». Ձերբակալված «օրենքով գողերից» մեկին Սերժ Սարգսյանի իշխանությունն արտաքսել էր Թուրքիա. մանրամասներ

 «Ժողովուրդ». Ձերբակալված «օրենքով գողերից» մեկին Սերժ Սարգսյանի իշխանությունն արտաքսել էր Թուրքիա. մանրամասներ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել 12 «օրենքով գողերին», 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, հայտնաբերել զենք-զինամթերք, թմրանյութեր: Միայն թե, նկատենք` խուզարկության ենթարկված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանն ու Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը: Սա, թերեւս, տարբեր եզրակացությունների տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից հատկապես Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը ժամանակին դեմ է գնացել «Սասնա ծռերին» կալանավայրում ճնշելու որոշ «օրենքով գողերի» առաջարկին: Մինչդեռ, Սերժ Սարգսյանի իշխանությանը ծառայող «օրենքով գողերից» մի քանիսը, ընդհակառակը, ցանկացել են «Սասնա ծռերի» հետ հաշվեհարդար տեսնել: Մակարյանին նախորդ իշխանությունները չներեցին այդ հանդգնության համար եւ նրան Հայաստանից արտաքսեցին Թուրքիա: Եվ ահա նա նոր էր վերադարձել Հայաստան եւ կրկին հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր