Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 հուն 2018 17:20

55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել Է անդունդը

55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել Է անդունդըԳվատեմալայում 55 ուսանողների փոխադրող ավտոբուսը, որոնք գնում Էին սպորտային մրցումների, 70-մետրանոց անդունդն Է ընկել Սան Մարկոս մունիցիպալիտետ ուղեւորության ժամանակ: Այդ մասին հայտնել Է Prensa Libre-ն:
Վթարի հետեւանքով զոհվել Է առնվազն ութ մարդ. յոթը մահացել են տեղում, եւս մեկը՝ հիվանդանոցում: 35 հոգու ծանր վնասվածքներով տեղափոխել են Սան Մարկոսի հոսպիտալ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Հրատարակության տեղեկությունների համաձայն, վարորդը կորցրել Է մեքենայի կառավարումը, ինչից հետո ավտոբուսն ընկել Է զառիթափից: Ինչպես նշում Է micetimes.asia-ն, բացառված չԷ, որ արգելակների հետ կապված խնդիր Է ծագել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր