Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

22 հուն 2018 20:40

Տարոն Մարգարյանը հրաժարական տվե՞լ է, ԱԱԾ-ն մտե՞լ է քաղաքապետարան

Արդեն մի քանի ժամ է տեղեկություններ են տարածվում, որ զբաղեցրած պաշտոններից պատրաստվում են հրաժարական տալ կամ արդեն իսկ տվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա տեղակալները: Լրատվամիջոցներում նաեւ լուր է հայտնվել, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր քաղաքապետարանում իրականացրել է հատուկ գործողություններ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով քաղաքապետի եւ փոխքաղաքապետների հրաժարականի մասին  ՀԺ հարցմանը, պատասխանեց, որ այս պահի դրությամբ նման բան չկա: Իսկ գուցե դա նախատեսվո՞ւմ է, կա՞ն նման քննարկումներ: «Ես նման քննարկումներից տեղեկություն չունեմ»,- ասաց Գեւորգյանը:
Նա նաեւ նշեց, որ քաղաքապետարանում ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին ինքը ոչինչ չի լսել: «Ես առավոտից աշխատավայրում եմ, նման բան չեմ լսել, նման բան չկա»,- ասաց վարչության պետը:
Հավելենք, որ մոտ մեկ ամիս առաջ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին պատասխանը հստակ էր լինում՝ նա դա անելու մտադրություն չունի: Այժմ, երբ հարց է հնչում ոչ թե այս պահի, այլ առաջիկայում հրաժարական տալ պատրաստվելու վերաբերյալ, հնչող պատասխանն այն մասին է, թե ապագայի հետ կապված ոչինչ վստահաբար ասել հնարավոր չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր