Իրանը «սիմետրիկորեն կարձագանքի» ԱՄՆ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի էլեկտրաէներգիայի հետ կապված          Աբովյան քաղաքում. «Kia»-ն կոտրել է ծառն ու կողաշրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում       ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարկ կղզին գրավելու համար. The Jerusalem Post    

23 հուն 2018 19:15

Դիվանագետին բանտարկել են մանկական պոռնոգրաֆիա պահելու համար

Վատիկանի դատարանը ԱՄՆ-ում նախկին դիվանագիտական ներկայացուցիչ Կառոս Ալբերտո Կապելային հինգ տարվա ազատազրկման է դատապարտել մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու համար: Նա նաև պետք է 10 հազար եվրոյի չափով տուգանք վճարի՝ գրում է iz.ru-ն:
Ամբաստանյալը հենց դատական առաջին նիստի ժամանակ խստովանել է իր մեղքը: Իր գործողությունները նա բացատրել է «Վաշինգտոն տեղափոխվելու պատճառով ունեցած ճգնաժամային տրամադրությամբ և ներքին հակասությամբ»:
Անցյալ տարվա կեսերին Վատիկանի Մայր Աթոռի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ Կապելան հետ է կանչվել ամերիկյան իշխանությունների կողմից սեռական բնույթի հանցագրոծությունների մեջ մեղադրվելուց հետո: 2018թ. ապրիլին հոգևորականը ձերբակալվել է:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր