Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

25 հուն 2018 11:24

Հայտնի է Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն անողը.ոստիկանություն

Հայտնի է Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն անողը.ոստիկանությունՀունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։ Ժամը 20:30-ին ահազանգող քաղաքացուց հաղորդում է ընդունվել։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրան սպառնացող օգտատերը հանդիսանում է Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանը, ով հունիսի 23-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։  Կատարվում է քննություն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր