Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար          Պայքարելու ենք օր առաջ այս ապօրինի իշխանությանը վռնդելու համար       ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցություն են ունեցել Բաքվում ապօրինի պահվող հայերի հետ    

25 հուն 2018 13:17

Հարգելի քաղաքացինե՛ր, կոչ ենք անում անկաշկանդ ոստիկանություն դիմել նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում

Հարգելի քաղաքացինե՛ր, կոչ ենք անում անկաշկանդ ոստիկանություն դիմել նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքումՀարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և, իհարկե, բացահայտում: 
 Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի և յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը: Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, և ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն և առարկայական արդյունքներ:
  Հարգելի քաղաքացինե՛ր, կոչ ենք անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաև նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:
ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը, Ձեր և ընտանիքի անդամների անվտանգությունը:
Հանցավոր ցանկացած դրսևորման համատեղ, արագ և արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր