Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

25 հուն 2018 13:51

Կրկին խուզարկություն՝Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերություններում

Կրկին խուզարկություն՝Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերություններումՈստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին կրկին խուզարկություն են իրականացնում «Էլլիպս» ընկերությունում:
ՀՀ քննչական կոմիետեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ քրեական գործով մի շարք հասցեներում կատարվում են խուզարկություններ:
Նշենք, որ օրեր առաջ նույն ընկերությունում ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս» ընկերություններում եւ պարզել, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդգարության՝ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 եւ 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:
Բացի այդ, 2017թ. կնքված պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նույն պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է նաև ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է նաև, որ ստեղծված համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ: Նշենք, որ այս ընկերությունները կապվում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր