Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

25 հուն 2018 21:00

Ես ու Մանվելը թշնամական հարաբերություններ ունենք իրար հետ. Մանվել Գրիգորյանի եղբորորդի

Ես ու Մանվելը թշնամական հարաբերություններ ունենք իրար հետ. Մանվել Գրիգորյանի եղբորորդիՄանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղի բնակիչները արդեն 4-րդ օրն է՝ բողոքի ակցիա են անում: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, որը նաեւ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:
Գյուղացիներն այսօր փակել էին միջհամայնքային եւ գյուղ մտնող բոլոր ճանապարհները: Նրանց խոսքով՝ համայնքապետը ահաբեկել է գյուղացիներին եւ խլել է նրանց ունեցվածքը:
Արդյո՞ք ՀՀԿ-ական համայնքապետը հրաժարական կտա,  ՀԺ պարզեց Զարզանդ Գրիգորյանից:
- Պարոն Գրիգորյան, Արշալույս համայնքի բնակիչները ձեր հրաժարականն են պահանջում, չե՞ք պատրաստվում հրաժարական տալ:
- Վաղը ես ասուլիս եմ տալու ժամը 18:00-ին, եկեք Արշալույս գյուղ մանրամասն կներկայացնեմ ձեզ: Ես վաղը իմ ասուլիսի ժամանակ կխոսեմ նաեւ գեներալ Մանվելի հետ կապված: Ես 10 տարուց ավել գեներալ Մանվելի հետ կապ չունեմ, մենք թշնամական հարաբերություններ ունենք իրար հետ, չնայած արյունակցական կապին, դա ես չեմ ժխտում: Իմ հայրը իր մեծ եղբայրն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր