Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

26 հուն 2018 12:41

Հնարավոր է, որ Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն՝ դիմելու փախուստի. Փոստանջյան

Հնարավոր է, որ Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն՝ դիմելու փախուստի. ՓոստանջյանԵրեւանի ավագանու նիստի ընթացքում արտահերթ ելույթ ունեցավ ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ խոսելով Տարոն Մարգարյանի բացակայության մասին, ասաց.
«Մենք հասկանում ենք, որ հնարավոր է Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն՝ դիմելու փախուստի: Հանրությունը պահանջում է, որպեսզի Տարոն Մարգարյանին ներգրավեն որպես մեղադրյալ: Պետք է ներգրավել ավագանու այն անդամներին, որոնք մեղսակից են Մարգարյանի հանցագործություններին: Միլիոնավոր չարաշահումների մասին է խոսքը»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը եւ նշեց, որ Տարոն Մարգարյանը իր թիմակիցներով նաեւ բռնություններ է կիրառել:
«Երկիր Ծիրանիի» ղեկավարը կարծում է, որ այս ավագանին պետք է լուծարվի, որպեսզի մեղավորները կանչվեն պատասխանատվության: Այնուհետեւ, Փոստանջյանը Կամո Արեյանից հետաքրքրվեց. «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, որպեսզի Տարոն Մարգարյանին ներգրավեն որպես մեղադրյալ՝ դիտելով այն տեսանյութերը, որոնք վերաբերվում են Տարոն Մարգարյանի կարողություններին: Դուք շատ լավ գիտեք, որ Տարոն Մարգարյանի հայրը, մայրը եւ տիկինը չեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- մասնավորապես, ասաց Փոստանջյանը:
Արեյանը որեւէ կերպ չարձագանքեց Փոստանջյանի հարց-հայտարարությանը: Նա ավագանու անդամներին առաջարկեց հաստատել նիստի օրակարգը:
Արդեն տեղեկացրել էինք, որ Տարոն Մարգարյանը նիստին չի մասնակցում, առողջական խնդիրների պատճառով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր