Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

27 հուն 2018 12:17

50 հազար ֆունտ արժողությամբ առնանդամի պրոթեզ՝ առանց առնանդամ ծնված տղամարդուն

50 հազար ֆունտ արժողությամբ առնանդամի պրոթեզ՝ առանց առնանդամ ծնված տղամարդուն44-ամյա Էնդրյու Վարլդը (Բրիտանիա) առանց սեռական օրգանի է ծնվել եւ կյանքում երբեք սեքսով չի զբաղվել: Շուտով սակայն նրա կյանքը կփոխվի. վերջերս պլաստիկ վիրաբույժները նրան 50 հազար ֆունտ արժողությամբ առնանդամի պրոթեզ են տեղադրել:
Լոնդոնի համալսարանական հոսպիտալի բժիշկները հաջողությամբ առնանդամի իմպլանտի տեղադրման վերջին փուլ են կատարել: Ճիշտ է, առաջիկա 10 օրում նա ստիպված կլինի էրեկցիայի վիճակում ապրել, քանի որ հիմա իմպլանտը  «ուռած» է եւ աստիճանաբար կիջնի:
Բժիշկները տղամարդուն ասել են, որ նա պետք է 6 շաբաթ սպասի, մինչեւ կկարողանա իր վաղեմի ընկերուհու հետ վերջապես սեքսով զբաղվել:
Էնդրյուն միզապարկի էքստրոֆիա ունի՝ հազվագյուտ բնածին արատ, որի դեպքում միզապարկը մարմնից դուրս է ձեւավորվում: Էնդրյուն ունի ամորձիներ, բայց առնանդամ չունի: Դեռ փոքր տարիքում նա միզասեռական համակարգի արհեստական անցքի ստեղծման վիրահատություն է տարել:
2014-ին միայն Էնդրյուն անցքի հեռացման առաջին վիրահատությունը տարավ եւ հետագայում ամբողջ գործընթացի ավարտի համար եւս 2 տարի պահանջվեց: 2015-ին պլաստիկ վիրաբույժները մաշկից, մկաններից եւ ձախ ձեռքի նյարդերից, ինչպես նաեւ աջ ձեռքի երակներից առնանդամի համար հիմք ստեղծեցին:
Հաջորդ 3 տարիների ընթացքում վիրաբույժները քննարկում էին հիմնական վիրահատության անցկացման մանրամասները, մինչեւ այն ի վերջո 2017-ի դեկտեմբերին տեղի չունեացավ: Նախորդ ուրբաթ վերջապես Էնդրյուն վերջին վիրահատական ընթացակարգն անցավ, որից հետո ֆալոպլաստիկան ավարտվեց:
med.news.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր