Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

27 հուն 2018 20:37

Լապշինի ու Ա. Սարգսյանի հանդիպման լուսանկարն ու գրառումը՝ ադրբեջանական հիստերիայի պատճառ

Լապշինի ու Ա. Սարգսյանի հանդիպման լուսանկարն ու գրառումը՝ ադրբեջանական հիստերիայի պատճառԱլեքսանդր Լապշինը Վաշինգտոնում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, միասին լուսանկարվել են ու այդ լուսանկարը Լապշինը հրապարակել է սոցցանցերում: Լուսանկարն ու կից գրառումը, սակայն, կարճ ժամանակ անց դարձել են ադրբեջանական լրատվամիջոցների հիստերիայի պատճառ:
«Ընկեր հայեր, ես երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու իմ ընկերներից շատերն ասում էին, թե Ադրբեջանին որպես թշնամի ունենալը համարժեք է վիրավորանքի: Ինչու՞ է վիրավորական, հիմա հասկանում եմ: Լինել այդքան կանխատեսելի, ոչ խելացի, ձանձրալի, թույլ՝ հենց թշնամու հատկանիշներ են, որից էլ ամաչում են իմ հայ ընկերները: Այո, նրանք կարող են անօգնական ծեր մարդու ականջները կտրել կամ 4 հոգով խցում խեղդել Լապշինին, բայց ոչ ավելի:
Ես հրապարակել էի լուսանկար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ արված Վաշինգտոնում ու ներքեւում գրառում էի թողել»,-գրել էր Լապշինն ու հավելել, որ լուսանկարին կից նշել է, թե Նավթաստանի հաղթանակած հետախուզությունը շուտով կգրոհի լուսանկարն ու կհնչեն մեղադրանքներ՝ դաշնակներից գումարներ վերցնելու մասին, անգամ ֆոտոշոփով ապացույցներ կնկարվեն: Այս ամենը Կապշինը գրել է կատակով, անգամ պատկերացում չունենալով, որ հենց այդ մասը Ադրբեջանը կհրապարակի իր բոլոր ԶԼՄ-ների հոդվածներում:
Ալ. Լապշինը նաեւ տեղադրել է հիշյալ հոդվածներից հղումներ՝ նշելով, որ հոդվածները գրողներին անգամ երեւակայությունը չի բավարարել՝ իր խոսքերը փոփոխելու համար ու հրապարակել են բառերը նույնությամբ:
Վերջում՝ Լապշինը նկատառում է արել. «Այս ամբողջ պատմության մեջ ինձ զարմացնում է միայն մեկ բան, որ նրանք կորցրել են միայն Ղարաբաղը, բայց ինչ-որ հրաշքով պահպանել են Դյանջան ու Բաքուն: Իրական հրաշք»:
Ի դեպ, աղմուկի պատճառ դարձած լուսանկարին կից գրառման մեջ Ալեքսանդր Լապշինը Արմեն Սարգսյանին անվանել է զարմանալիորեն բաց, անկեղծ, ուրախ ու առանց ավելորդությունների մարդ՝ իրական առաջին դեմքին բնորոշ հատկանիշներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր