Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 հուն 2018 09:46

«Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգ է տվել. աղմկահարույց բացահայտումներ՝ ինչ հիմունքներով են ազատել բանակից իրենց երեխաներին

«Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգ է տվել. աղմկահարույց բացահայտումներ՝ ինչ հիմունքներով են ազատել բանակից իրենց երեխաներին«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով:
Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձեւակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանան:
Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, կոնկրետ ի՞նչ պատճառներով:
Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում այս թեմաներով լուրջ աղմուկ, լուրջ բացահայտումներ են սպասվում: Կպարզվի, որ այնպիսի անձանց երեխաներ չեն մեկնել ժամկետային զինծառայության, որ անհնար է պատկերացնել՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի զավակները, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի տղան, գեներալ Սեյրան Սարոյանի որդին, Վարդան Ղուկասյանի տղան, Սուրիկ Խաչատրյանի տղան եւ այսպես շարունակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր