Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

28 հուն 2018 12:02

Նազիկ Ամիրյանի կալանավորումը կախված է նրա վարքագծից. ՀՔԾ պետ.տեսանյութ

Նազիկ Ամիրյանի կալանավորումը կախված է նրա վարքագծից. ՀՔԾ պետ.տեսանյութ«Եկեք առաջ չընկնեմ, դեռևս Նազիկ Ամիրյանը կասկածյալի կարգավիճակ ունի, 72 ժամվա ընթացքում պարզ կլինի ամեն ինչ»: Այդ մասին Կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք գնդապետ Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:
«Այս պահին հստակ չեմ կարող ասել, դա կախված է Նազիկ Ամիրյանի՝ նախաքննության ընթացքում հետագա վարքագծից»,-շեշտեց նա:
Հիշեցնենք, որ կալանավորված գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի գնդապետ  կինը` Նազիկ Ամիրյանը, հունիսի 27-ին ձերբակալվել է,  նա անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր