«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

28 հուն 2018 15:13

Տարոն Մարգարյանն աշխատանքի չի գնում.Նոր զարգացումներ

Տարոն Մարգարյանն աշխատանքի չի գնում.Նոր զարգացումներarmlur.am. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի շուրջ տեսլականն արդեն որոշակի է դառնում:
 
Երեկ Երեւանի ավագանու վերջին նիստն էր, որը, սակայն, Տարոն Մարգարյանը չէր վարում, այլ առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա քաղաքապետի բացակայությունը բացատրեց առողջական խնդիրներով:
 
Իրականում, սակայն, Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է` աշխատանքի չի գնում: Ավելին` մեր տեղեկություններով` այժմ անորոշ իրավիճակ է քաղաքապետարանում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, ովքեր եւս չգիտեն իրենց ապագան: Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է: Ակնհայտ է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, իսկ ավագանու ընտրություններին կանդրադառնան միայն դրանից հետո: Սակայն միեւնույն ժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ: Եվ դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալու մեջ է: Ըստ այդմ` Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները: Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո ավագանու նիստերը երեք անգամ չեն կայանա, որից հետո այն, ՏԻՄ մասին օրենքի համաձայն, ինքնաբերաբար կլուծարվի, եւ կգնան արտահերթ ընտրությունների: Արդեն դրանից հետո քաղաքապետի պաշտոնում երկու անձի անուն է քննարկվում` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան եւ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան: Ավելի հավանականը թերեւս Միրզոյանի տարբերակն է, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական են համարում նաեւ «Ելք»-ում եւ առաջիկայում փոփոխություններով դա վերանալու են, եւ ակնհայտ է դառնում Միրզոյանին նոր պաշտոն տալու հարցը: 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր