Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը          Պետք է փոխենք Արարատ քաղաքի, Արարատի մարզի անունը, Արարատ անունով նախարար ունենք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք       Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով    

28 հուն 2018 20:15

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գրասենյակում

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի գրասենյակումArmtimes.com-ը գրում է.
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը արդեն մի քանի ժամ է խուզարկություն է սկսել Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում:
Նույն տեղեկություններով, այդ գրասենյակը պատկանում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին:
ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց հետեւյալը. «Որոշակի գործողություններ իրականացվում են, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Չի բացառվում, որ այս գործողությունը կապված լինի ԱԱԾ-ում քննվող Դոն Պիպոյի դեմ սպանության նախապատրաստման գործի հետ: Մամուլում բազմիցս տեղեկություններ են շրջանառվել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ  եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Առեւանգման գործի շրջանակներում եւս 4 անձ է ձերբակալվել, որոնք, ԱԱԾ-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր