Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հուն 2018 22:15

Հանքարդյունաբերական ընկերությունները դիմել են վարչապետին մտահոգությամբ՝ Արթուր Գրիգորյանի անկողմնակալության, անաչառության հարցում

Հանքարդյունաբերական ընկերությունները դիմել են վարչապետին մտահոգությամբ՝ Արթուր Գրիգորյանի անկողմնակալության,  անաչառության հարցումՀունիսի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Արթուր Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավա:
Այս տեսչական մարմինը, իրականացնում է վերահսկողական գործառույթներ բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում:
Արթուր Գրիգորյանը, բազմաթիվ անգամներ իր հրապարակումներում, հանդես է եկել հանքարդյունաբերության նկատմամբ կոշտ քննադատություններով և այդ ոլորտում ներդրումային ծրագրերը կասեցնելու կոչերով: 
Hayacq.com-ի տեղեկություններով  մի շարք հանքարդյունաբերական ընկերություններ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչները նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց մտահոգությունը հայտնելով, որ Արթուր Գրիգորյանը նախկին գործունեության հետևանքով, ինչպես նաև մի շարք դատական ատյաններում ոլորտի ներկայացուցիչների հետ լինելով վեճի մեջ, ինչպես կարող է անկողմնակալ, անաչառ լինել՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրենց ընկերություններում անցկացվելիք ստուգումների ժամանակ:
Թերևս վարչապետը արդեն տեղյակ է խնդրին և միգուցե այս պատճառով է, որ Արթուր Գրիգորյանը դեռ չի ներկայացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր