Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

29 հուն 2018 19:37

5 բան, որոնք վանում են քեզնից լավ տղամարդկանց

Գրեթե բոլոր կանայք և աղջիկները բողոքում են, որ չեն կարողանում լավ տղամարդու հանդիպել: Շատերը չեն հասկանում, որ հենց իրենք են իրենցից վանում այդ տղամարդկանց իրենց վարքագծով:
1. Չափից դուրս ընտրողաբար մոտենալը
Չափից դուրս ընտրողաբար մոտենալը միայն խանգարում է: Ինչ-որ բան քեզ դուր է գալիս նրա մեջ, մեկ այլ բան՝ ոչ, սակայն հարկավոր է հիշել, որ ոչ ոք կատարյալ չէ, անգամ դու, ուստի մի կողմ դիր այդ մոտեցումը:
2. Շատ հեռու ապագայի մասին մտածել
Կանայք հիմնականում շատ են շտապում: Արդեն առաջին ժամադրության ընթացքում դու արդեն պլանավորում ես ձեր ապագա կյանքը, հարսանիքը, տունը, որոշում ես երեխաների անունները... Այդպիսի անժամանակ շտապողականությունը վանում է տղամարդկանց, ինչը բավականին բնական երևույթ է:
3. Միայն մեկ ժամադրության գնալը
Դու գնում ես ընդամենը մեկ ժամադրության, ինչ-որ բան դուրդ չի գալիս և դու արդեն խաչ ես քաշում նրա վրա: Հարկավոր չէ այդպես, գոնե ևս մեկ շանս տուր նրան, գուցե նա քեզ հաճելիորեն զարմացնի:
4. Թերություններ փնտրելը
Հարկավոր չէ հենց սկզբից թերություններ փնտրել նրա մեջ: Թերություններ ունենք բոլորս, և դրանք բացահայտելու համար երկար ժամանակ հարկավոր չի լինի, այնպես որ, իզուր տեղը ինքդ այդպես մի վարվիր, փորձիր լավը տեսնել:
5. Վատ տղայով տարվելը
Հիմնականում աղջիկները երազում են հանդիպել վատ տղայի, որը լավը կլինի միայն իր հանդեպ և ապա վերափոխել նրան, ինչպես լինում է ռոմանտիկ ֆիլերում: Սակայն դա միֆ է: Հարկավոր չէ մերժել լավ տղային հանուն վատ տղայի հետ այդ պատրանքի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր