Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք.թշնամուն է հանձնվել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով    

29 հուն 2018 21:20

Սերժ Սարգսյանը չէր հավատացել

Սերժ Սարգսյանը չէր հավատացելՓաստաբան Հայկ Ալումյանը ժամանակին զգուշացրել էր իշխանություններին՝ «այնպես մի ապականեք այս օրենսդրությունը, որպեսզի վաղը ձեր փաստաբաններն օրինական լծակներ չունենան ձեզ պաշտպանելու»: Այսօր տեղի է ունենում այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին ավելի ու ավելի շատ փաստաբաններ են պետք:
Բայց Հայկ Ալումյանին ոչ միայն չէին լսել, ով ահազանգում էր փաստաբանների իրավունքները սահմանափակելու, փաստաբանական համայնքը վարկաբեկելու անթույլատրելիության մասին, այլեւ չէին հավատացել:
Հիմա արդեն Մանվել Գրիգորյանի փաստաբաններն իրենց վրա զգում են դա:
Բայց միայն դրան չէ, որ չէր հավատում նախկին իշխանությունը: Նրանք չէին հավատում փորձագետներին, ովքեր զգուշացնում էին «բացարձակ մեծամասնության» եւ իշխանության ուզուրպացիայի հետեւանքների մասին: Նրանք չէին հավատում, որ ժողովուրդն ընդունակ է շտկել մեջքը եւ տեր կանգնել իր իրավունքներին:
Փոխարենը, նրանք հավատացած էին, որ հաջողվել է վերջնականապես չեզոքացնել հանրային բողոքի բոլոր դրսեւորումներն ու հնարավորությունները եւ հավերժացնել իրենց իշխանությունը՝ գանձագողության ու թալանի «իրավունքը»:
Այս օրերին բերման ենթարկվող նախկին բարձրաստիճանների վիճակն ու պահվածքը դա է ցույց տալիս: Գեներալ Մանվելը, ով թալանել է բանակի մեքենաներն ու սնունդը, ու այնքան արխային է եղել, որ թողել էր երեխաների նամակները, խնդրում է, որ իրեն բանտում պահեն, քանի որ դրսում նա կարող է երկար չձգել:
Վաչագան Ղազարյանին մի թեթեւ «թափահարում են»՝ գրպանից, պայուսակից, մեքենայից, օբյեկտներից ու տնից միլիոնավոր դոլարներ են թափվում, որոնք նա «մոռացել» էր հայտարարագրել, ինչպես ինքն է ասել, ու ինչն էլ դարձել է քրեական հետապնդման հիմքը:
Տարոն Մարգարյանը հիվանդացել է ու մի քանի օր աշխատանքի չի գնում, երեւում է չի հավատացել, որ իր գործունեությունն ու իր սեփականությունը երբեւէ կարող է դառնալ իրավապահների քննության առարկա:
Դա մի իշխանություն էր, որի միակ հավատամքն ու կենսափիլիսոփայությունը կողոպուտն էր ու գանձագողությունը: Նման իշխանությունը կորցնում է նույնիսկ ինքնապաշտպանության բնազդը եւ չէր կարող հավատալ հատուցմանը, ժողովրդի ներքին ուժին եւ նման այլ բաների:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր