Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ          Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին    

30 հուն 2018 11:28

Բրազիլիայի՝ 1/8 եզրափակիչ անցնելը չարաբաստիկ էր.Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները սպանել են Բրազիլիայի երկրպագուին

Բրազիլիայի՝ 1/8 եզրափակիչ անցնելը չարաբաստիկ էր.Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները սպանել են Բրազիլիայի երկրպագուինԼիբանանում Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի 2 երկրպագու դաժան հաշվեհարդար է տեսել Բրազիլիայի երկրպագուի հետ: Այս մասին հայտնում է newsweek.com-ը:
Բրազիլիայի երկրպագուն չորեքշաբթի՝ հունիսի 27-ին, տոնել է աշխարհի 2018 թ. առաջնությունում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի՝ խմբային փուլը չհաղթահարելը ու Բրազիլիայի՝ 1/8 եզրափակիչ անցնելը: Նրա՝ Գերմանիայի երկրպագու 2 հարեւաններին դա դուր չի եկել: Նրանք դանակահարել են Բրազիլիայի երկրպագուին, եւ նա տեղում մահացել է:
Կասկածյալներից մեկին ձերբակալել են ու հարցաքննել: Նա դատարանի առջեւ է կանգնելու:
Չորեքշաբթի Գերմանիան շոկի էր ենթարկել ֆուտբոլասերներին: F խմբի վերջին՝ 3-րդ, տուրում պարտվել էր Հարավային Կորային (0:2): Արդյունքում խմբային փուլն ավարտել էր վերջին՝ 4-րդ, տեղում ու չէր որակավորվել 1/8 եզրափակչին: Բրազիլիան իր հերթին պարտության էր մատնել (2:0) Կոստա Ռիկային  ու հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել՝ գլխավորելով E խումբը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր