Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

30 հուն 2018 19:20

Կաթողիկոսը երբեք չի ընդդիմացել անարդարություններին եւ գավազանը խփելով գետնին ասել, թե այսինչ բանը անարդար է. տեսանյութ

Կաթողիկոսը երբեք չի  ընդդիմացել անարդարություններին եւ գավազանը խփելով գետնին ասել, թե այսինչ բանը անարդար է. տեսանյութԱյս պահին Էջմիածնի հրապարակում տեղի է ունենում ** «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ընդդեմ Գարեգին Բ-ի, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: Շարժման ակտիվիստ Կարեն Պետրոսյանը ասաց, որ կաթողիկոսից այսքան ժամանակ որևէ դրական բան չեն տեսել, նա երբեք չի ընդդիմացել անարդարություններին եւ գավազանը խփելով գետնին ասել, թե այսինչ բանը անարդար է:Կարեն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց իրենց դժգոհությունները՝ նշելով, որ կաթողիկոսն իրեն շրջապատել է իր համագյուղացիներով եւ մտերիմներով՝ ստեղծելով բանդա:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն նախօրեին ուղերձ էր հղել, որում նաև անդրադարձ էր կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին: Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել էր բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին: «Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:
Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով»,- ասել էր Գարեգին Բ-ն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր