Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

30 հուն 2018 20:50

Ապացույցները վերացնելու փորձ անելիս թմրամոլը կոկաինը լցրել է ոստիկանի գլխին

Ապացույցները վերացնելու փորձ անելիս թմրամոլը կոկաինը լցրել է ոստիկանի գլխին՝ տեղեկացնում է journalist.today-ը:
ԱՄՆ Թենեսի քաղաքում փողոցները վերահսկող ոստիկանները նկատել են, թե ինչպես է սևամորթ տղամարդը ինչ-որ բան փաթաթում գլանակի մեջ: Ոստիկանները ենթադրել են, որ գլանակի մեջ մարիխուանա տեսակի թմրանյութ է, որի վաճառքը արգելված է օրենքով:
Այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը հետաքրքրվել է գլանակի պարունակությամբ, տղամարդը գլանակը թաքցրել է գրպանում, որից հետո հանել է գրպանից սպիտակ փոշով լի փաթեթը և պարունակությունը լցրել ոստիկանի գլխին, քամին քշել է փոշին:
Այնուամենայնիվ, դեպքի վայրում ոստիկաններին հաջողվել է 2,5 գրամ կոկաին հավաքել: Չարագործը ձերբակալվել է. նա մեղադրվում է թմրանյութ պահելու և օգտագործելու մեջ, ինչպես նաև ապացույցները վերացնելու փորձ կատարելու մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր