Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

02 հուլ 2018 10:29

Ամուլսարի բազմաթիվ աշխատակիցներ ի նշան բողոքի Երևանում են՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց

Ամուլսարի բազմաթիվ աշխատակիցներ ի նշան բողոքի Երևանում են՝ ՀՀ կառավարության շենքի դիմացHayacq.com-ի տեղեկություններով «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարի բազմաթիվ աշխատակիցներ, այս պահին Երևանում են կառավարության շենքի դիմաց: 
Նրանք որոշել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել կառավարության առջև, ի նշան Ամուլսարի ճանապահի փակ լինելուն՝  իրենց աշխատանքի բնականոն գործընթացը բնապահպան ակտիվիստների կողմից խոչընդոտելու համար: Նրանց պահանջն է ականջալուր լինել վարչապետի հայտարարությանը, որն է դադարեցնել հանքերի ճանապարհների փակելը, որպեսզի նրանք իրենց բնականոն աշխատանքը շարունակեն, քաի որ կա որոշում՝ կառավարությույնը պետք է զբաղվի ստուգման աշխատանքներով:
 
Մեր տեղեկություններով, ուրբաթ երեկոյան Ամուլսարի աշխատակիցները՝ ի հակադրումն բնապահպան ակտիվիստների կողմից Ամուլսարի ճանապարհի փակմանը, փակել էին Ջերմուկ տանող ճանապարհը, սակայն մարզպետի և պատգամավորի հորդորով, որ 48 ժամվա ընթացքում կլուծվի հարցը, դադարեցրել էին իրենց բողոքի գործողությունները: Քանի որ հարցին այդպես էլ լուծում չի տրվել «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարի բազմաթիվ աշխատակիցներ որոշել են հասնել Երևան և իրենց բողոքն իրականացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր