Ասկերանում ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 2 մարդ տեղում մահացել է
![Ասկերանում ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 2 մարդ տեղում մահացել է Ասկերանում ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 2 մարդ տեղում մահացել է](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1530527215_0511askeran.jpg)
Ինչպես տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ժամը 08:24-ին Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և տեղ հասնելուց պարզել, որ ժամը 07:30-ի սահմաններում նշված տեղանքում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Ա. Քարամյանը (ծնվ 1963թ.) իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով դաշտում աշխատելիս շրջվել է:
Պատահարի հետևանքով Նորագյուղ համայնքի բնակիչներ Ս.Ղահրամանյանը (ծնվ 2001 թ.) և Մ. Բարսեղյանը (ծնվ 2003 թ.) ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ՝ վարորդ Ա. Քարամյանին և ուղևոր՝ նույն համայնքի բնակիչ Ա. Հարությունյանին (ծնվ 2003 թ.) փրկարարները տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար: