Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 հուլ 2018 12:24

Բացահայտ զառանցանք է.Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին հինգ տարածքների վերադարձի հետ կապված

Բացահայտ զառանցանք է.Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին հինգ տարածքների վերադարձի հետ կապվածՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացահայտ սուտ և զառանցանք է որակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները Ջոջուգ Մարջանլը գյուղում։
«Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին հինգ տարածքների վերադարձի հետ կապված։ Դա բացահատ սուտ է։ Ավելին. որոշ քաղաքագիտական շրջանակների պնդումները, որ ՀՀ նախկին նախագահը ժամանակ է խնդրել, որ այդ խնդիրը լուծի վարչապետ ընտրվելուց հետո, բացահայտ պրովոկացիա է, բացահայտ սուտ և բացահայտ զառանցանք է», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Է.Շարմազանովը։
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության գործունեության ամենակարևոր հիմքերից և հենարաններից մեկը՝ արցախյան հարցի հայանպաստ լուծումն է,  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է։
«Նման հայտարարությունները, նման դեզինֆորմացիան ոչ միայն անհեթեթություն է, այլ մարազմ և զառանցանք։ Նման բան չկա և չէր էլ կարող լինել», – ընդգծեց Է.Շարմազանովը։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովի շրջանակում Բաքու, նաև Լելե Թեփե էին այցելել «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելյևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն, պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր