Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

03 հուլ 2018 15:30

Թուրքիայում մանկապիղծներին կենթարկեն կաստրացիայի(սերմնարանների կամ ձվարանների) հեռացում

Թուրքիայում  մանկապիղծներին կենթարկեն կաստրացիայի(սերմնարանների կամ ձվարանների) հեռացումԹուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը մեկնել է Սաքարյա նահանգ, որտեղ հանդիպում է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Բոզաղն անդրադարձել է մի քանի ամիս առաջ Սաքարիայում սեռական բռնության հետևանքով մահացած 8-ամյա երեխայի խնդրին։
Ցավակցությունը հայտնելով երեխայի ծնողնրին՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ առաջիկայում Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը կդրվի մանկապղծության մասին օրինագիծը։ Ըստ դրա՝ բոլոր այն մարդիկ, ովքեր սեռական բռնություն կիրականացնեն երեխաների նկատմամբ, բացի ազատազրկումից, կենթարկվեն նաև կաստրացիայի (ներքինացում)։
Ներքինացում – Սեռական գեղձերի (սերմնարանների կամ ձվարանների) հեռացում:
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ նման օրինագիծ նախկինում էլ պատրաստվում էին ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, բայց Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո հարցը հետաձգվել էր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր