«Ժամանակ». ՌԴ իշխանությունների ծրագիրը՝մաքսիմում տապալել Փաշինյանի կառավարությունը կամ ձևավորել իրենց ուժեղ ընդդիմությունը

Կարապետյանը իր ռուսական հովանավորների հետ կարող է ձեռնամուխ լինել նոր կուսակցության ձևավորմանը: Տեղեկություններ կան, որ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները շարունակում են նոր կուսակցության ստեղծման շուրջ բանակցությունները տարբեր անհատների և խմբավորումների հետ:
ՌԴ իշխանություններն ունեն երկու ծրագիր` մաքսիմում տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իշխանության բերել իրենց կողմից վերահսկելի քաղաքական ուժի, կամ գոնե առաջին փուլի համար ձևավորել ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած պահի կկարողանա օգտագործել հասարակական դժգոհությունը, և համաժողովրդական շարժման միջոցով թավշյա հեղափոխություն իրականացնել: Հասարակական դժգոհության հասունացման հարցում Ռուսաստանը գործուն աջակցություն կցուցաբերի:
Բայց եթե նախկին վարչապետը իրոք նոր կուսակցություն ստեղծի, որի հետևում կանգնած կլինի ռուսական կապիտալն ու Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ապա դա իսկապես կլինի ՀՀԿ-ի վերջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: