Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

03 հուլ 2018 13:34

Դիրքեր կան, որտեղ ադրբեջանցիները երբեք չեն կարող ճանապարհ կառուցել, չեզոքացվելու են

Դիրքեր կան, որտեղ ադրբեջանցիները երբեք չեն կարող ճանապարհ կառուցել, չեզոքացվելու ենՀայաստանի և Արցախի սահմանին տիրող վերջին օրերի լարվածությունն ու հակառակորդի կողմից  հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը շարունակում է մնալ քաղաքական գործիչների և փորձագետների ուշադրության կենտրոնում։ Այսօր կազմակերպված «Դիրքային լուռ մարտեր և շիկացում հայ-ադրբեջանական սահմանին. սողացող պատերա՞զմ, թե՞ վերադիրքավորում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ, խոսելով հակառակորդի կողմից սահմանային լարվածության սրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին,  ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․«Ադրբեջանական որևէ դիրքից հայկական որևէ ճանապարհ, ոչ մի միլիմետր ուղիղ նշանառության տակ չի գտնվում։ Հրազենային գնդացիրներով որևէ կիլոմետր չի խոցվում»։ Հարցին՝ արդյոք Ադրբեջանի Զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվել են հայկական կողմից նոր դիրքեր, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այն ճանապարհները, որոնցով փորձում են իրենք դիրքեր կառուցել, վտանգի տակ են, դիրքեր կան, որտեղ նրանք երբեք չեն կարող ճանապարհ կառուցել։ Իրենց բոլոր փորձերը նոր դիրքեր կառուցելու առումով շատ արագ չեզոքացվելու են։ Ընդհանուր առմամբ՝ մենք էլ ենք փորձում դիրքեր առաջ տալ, իրենք էլ են փորձում առաջ տալ»։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև հակառակորդի սպառազինությունների ավելացմանը և նշեց, որ այս պահին մեր և Ադրբեջանի միջև որոշակի բալանս կա, որը չկար տարիներ առաջ։  Խոսելով Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այնտեղ դրությունը ստատիկ չէ և ամեն րոպե ենթակա է փոփոխման։ «Նախիջևանում և՛ մենք,  և՛ իրենք բահով, զենքով ամեն րոպե գործ ենք անում»,- ասաց նա։    

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր