Մայիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Նոր կանոնակարգերը կապահովեն Հորմուզի նեղուցով երկարաժամկետ տարանցիկ անվտանգության հիմքը       Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մեջ 3 անձ է ներգրավված, սակայն մեղադրանք չի ներկայացված    

03 հուլ 2018 13:52

Փաշինյանի որոշմամբ՝Ոստիկանության ներքին զորքերին կուղարկեն սահման,որոնք նախկինում ընդդիմադիր հավաքները ճնշելու համար էին օգտագործվում

Փաշինյանի որոշմամբ՝Ոստիկանության ներքին զորքերին կուղարկեն սահման,որոնք նախկինում ընդդիմադիր հավաքները ճնշելու համար էին օգտագործվում«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաեւ «պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց օգտագործել է ընդդիմադիր հավաքները ճնշելու համար։ Շաբաթ օրը Վալերի Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ եւ հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թեեւ որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։

Միայն մեկ ստորաբաժանումն է դժգոհություն հայտնել։ Օսիպյանն ասել է, որ օգոստոսի 15-ից 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաեւ հավելավճար կստանան։ Ոստիկանությունից հաստատեցին հանդիպման փաստը, ասացին, որ երբ լինի նման որոշում, կհրապարակեն»։


Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր