Չօգտագործել «Դուխով» լոգոն,այս լոգոն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով
Այսօր Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Իմ քայլը» շարժման օրերից հայտնի դարձած «Դուխով» լոգոն չօգտագործել բուքմեյքերական ընկերությունների գովազդներում կամ պաստառներում:
Ելույթի ընթացքում նրան նվիրեցին «Դուխով» գրությամբ գլխարկ, որն էլ ցույց տալով՝ Փաշինյանն ասաց.
«Ես այս գլխարկը դրեցի ու մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել, վերջին շրջանում, ցավոք սրտի, նկատում եմ, որ այս լոգոն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, ինչին սկզբունքորեն դեմ չեմ:
Բայց այն օգտագործվում է նաև բուքմեյքերական գրասենյակների կողմից: Սա ինձ շատ մտահոգում է և ես ես կոչ կանեի, որպեսզի նման նպատակներով չօգտագործվի, որովհետև առանց այդ էլ այդ բուքմեյքերական գրասենյակների, տարբեր խաղային ավտոմատների պատճառով բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում»:
«Եթե կպարզվի, որ շարունակելու են օգտագործել, պետք է մտածենք, թե մեր այս սիրելի լոգոյի հետ ինչ անենք»: