Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է,անձեռնմխելի մարդիկ չեն լինելու. Լիսկան բացառություն չէ
Գորիս քաղաքում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը դիմելով այստեղ հավաքված քաղաքացիներին, շնորհավորեց Սահմանադրության օրը և հիշատակեց՝ այնտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Վարչապետի խոսքով՝ այդ զգացողությունը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:
« ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ այլևս չկան:
Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարությանն արձագանքեց Գորիսի հրապարակում հավաքված քաղաքացիներից մեկը, հետաքրքրվելով՝ արդյո՞ք այդ ամենը Սուրիկ Խաչատրյանին(Լիսկային) վերաբերում է, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց.« բոլորի՜ն, բոլորի՜ն է դա վերաբերում»: