ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

05 հուլ 2018 15:30

Ինչպես են ադրբեջանական դեղերը հայտնվել մեր շուկայում

Ինչպես են  ադրբեջանական դեղերը հայտնվել մեր շուկայում«Ավելոքս» անվամբ դեղի տուփերն արդեն հանձնվել են Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, պարզվում է՝ դեղն օրինական ճանապարհո՞վ է հայտնվել մեր շուկայում, թե ոչ, արդյոք Հայաստանում գրանցված տարբերակո՞վ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը` անդրադառնալով Հայաստանի դեղատներում հայտնված ադրբեջանական արտադրության դեղերի մասին տեղեկությանը:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայկական շուկայում հայտն­վել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տա­րածվել էին համացանցում, դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ երկրի լեզվով է նաև դեղին կից բացատրական թերթիկը:

Լիանա Եղիզարյանն ասաց, որ նշված դեղի մասին տեղեկությունը երեկ հայտնել է Առողջապահության նախարարության ենթակայության բժշկական հիմնարկներից մեկի բժշկուհին:
«Եթե հասկանանք, որ գործ ունենք անօրինական դեպքի հետ՝ գործը կփոխանցվի տեսչությանը, որ փորձաքննություն անցկացվի: Իսկ եթե անօրինական ներկրման դեպք է, ապա սպասվում է վարչական վարույթ: Իրականում դա «Բայեր» ընկերության արտադրության դեղ է, և հավանական է, որ Ադրբեջանի համար է արտադրված, բայց ադրբեջանական ծագման է, թե ոչ՝ կպարզի փորձաքննությունը: Եթե դա Ադրբեջանի համար է արտադրված, ապա գուցե անօրինական ճանապարհով է մուտք գործել է ՀՀ»,-շեշտեց նա:

Լիանա Եղիազարյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքները գուցե հենց վաղը կտան բոլոր հարցերի պատասխանները:


15

 
 0

Vkontakte
 3

 
 2

Google +
 0

Blogger
 2

Odnoklassniki
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր