Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

05 հուլ 2018 17:52

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին Սահմանադրության օրվա առիթով ՍԴ-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան ասաց նա:
«Իմ օրակարգում նման հարց չկա։ Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաեւ դատական իշխանությունը, ապա Սահմանադրությունում ինչ-որ բան այնպես չի գրված»,- ասաց նա։
Թովմասյանը շեշտեց, որ դատական իշխանությունը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինի։ Նա ասաց, որ Հայաստանում գործող դատավորների մի մասը նշանակվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի, մի մասը` Ռոբերտ Քոչարյանի, մի մասը` Սերժ Սարգսյանի օրոք։ Եթե քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում նաեւ դատական իշխանությունը փոխվի, կնշանակի, որ դատական իշխանությունն անկախ չէ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր