Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

05 հուլ 2018 15:48

Եղել են նաև «ցուցակային» գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի. Տեսանյութ

Եղել են նաև «ցուցակային» գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Սահմանադրական Դատարանի պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը խոսեց Սահմանադրությունը և իրականությունը թեմայի շուրջ:
«Սահմանադրությամբ հստակ գրված է, որ ընտրությունները անցկացվում են միայն համամասնականով, բայց 12 ընտրատարածքային այդ ռեյտինգայինները սահմանադրականում չի քվեարկվում: Եթե ոչ լեգիտիմ ընտրություն ես անցկացրել, հակասահմանադրական օրենքով ընտրություն ես անցկացրել, այդ ընտրության արդյունքները ինչպե՞ս կարող են լեգիտիմ լինել»,-ասաց Կիմ Բալայանը խոսելով սահմանադրության խախտումների մասին: 
Կիմ Բալայանը նաև ասաց, որ մինչև հեղափոխությունը դատական համակարգում գործել է «հեռախոսային իրավունք»: 
«Հիմա շատերն ասում են, թե որևէ ճնշում քաղաքական մարմինների կողմից չի եղել, փորձում են ցույց տալ, թե մարդիկ իրենց ներքին համոզմամբ են առաջնորդվել, թե ղեկավարությանը որը դուր կգա: Բայց եթե փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրուցեք, նրանք կասեն, որ եղել են նաև «ցուցակային» գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Նման դեպքեր մենք ունեցել ենք»,- հայտարարեց նա:
Կիմ Բալայանը նաև ասաց, որ ամբողջ դատական համակարգը կազմալուծվեց, երբ վարչապետը հայտարարեց, որ դատական համակարգի աշխատանքին միջամտություն չի լինելու. «Չգիտեին՝ ինչ անեին, սովորել էին, որ միջամտություն պետք է լինի: Հիմա ո՛չ վարչապետն է ցուցում տալիս, ո՛չ նրանց անմիջական ղեկավարը: Եվ, բարեբախտաբար, սկսեցին ինքնուրույն լինել»,- ասաց նա:
Հարցին՝ թե որտեղի՞ց գիտի, որ զանգեր են եղել, դատավորների վրա ճնշումներ են եղել, ցուցակներ են կազմվել, Կիմ Բալայանն ասաց, որ դրա մասին կան մամուլի հրապարակումներ, ՄԻՊ-ն իր զեկույցներում գրել է այդ մասին:
 
«Եթե անկեղծ զրուցեք դատախազների, փաստաբանների, դատավորների հետ՝ կասեն՝ այո՛, ցուցակներ եղել են: Առնվազն մամուլի հրապարակումներից կարող եմ ասել, որ եղել են: Այդ երևույթը միանշանակ առկա է եղել»:
 
Իսկ այն հարցին, թե անձամբ իր վրա ճնշումներ եղել են արդյոք, Բալայանը պատասխանեց. «Անձամբ իմ մասով չեմ ուզում գլուխ գովել, բայց մի անգամ ՍԴ նախագահ Հարությունյանն ասաց՝ պարո՛ն Բալայան, Դուք ՍԴ կազմավորել եք 1996-ին, եկել եք 2003թ-ից, բայց այս ընթացքում ավելի շատ հատուկ կարծիք եք գրել, քան ամբողջ ՍԴ անդամները՝ միասին վերցված: Ես իմ խղճի առաջ մաքուր եմ: Եղել են ՍԴ որոշումներ, որոնց հետ ես համաձայն չեմ եղել և այդ մասին ասել եմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր