Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում       Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ    

06 հուլ 2018 11:27

Տեղյակ լինելով իրադարձությունների զարգացման ընթացքին նախապես լքել է երկիրը և չի վերադառնա Հայաստան

Տեղյակ լինելով իրադարձությունների զարգացման ընթացքին նախապես լքել է երկիրը  և չի վերադառնա ՀայաստանՀուլիսի 3-ին հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:
Հարուցված քրեական գործի րջանակնեում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ, նախկին նախարարը գտնվում է հետախուզման մեջ:
Նույն օրը հայտնի դարձավ նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննութուն հարցաքննության է հրավիրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ Քոչարյանը հանրապետությունում չէ:
Politik.am-ի տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանը տեղյակ լինելով իրադարձությունների զարգացման ընթացքին նախապես լքել է երկիրը և ապաստանել Մոսկվայում, որտեղ իրեն լավ են ընդունում: Քոչարյանը չի պատրաստվում վերադառնալ Հայաստան, քանի դեռ չունի երաշխիքներ, որ իրեն մեղադրանք չեն առաջադրի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր