Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 հուլ 2018 17:22

Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհավորեր Էրդողանին. Պարույր Հայրիկյան. տեսանյութ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախօրեին մասնակցում էր Ընտրական օրենսգրքի փոփոխության համար ձևավորված հանձնաժողովի նիստին՝ ԸՕ-ի սեփական հայեցակարգով՝ հայերեն և անգլերեն տարբերակներով։
Հայրիկյանին ընդհանուր առմամբ բավարարում է: ԸՕ-ի փոփոխություններից զատ, սակայն, Հայրիկյանը շարունակում է առաջնահերթ համարել Սահմանադրության փոփոխությունը։ «Եթե հնարավոր է 4 ամսում Ընտրական օրենսգիրք փոխել, ապա կարելի է նաև Սահմանադրությունը փոփոխել։ Որքան խորանում ես, հասկանում ես, որ մեր հիմնական պահանջը՝ Սահմանադրության փոփոխությունը այս գործընթացներին գոնե զուգահեռ շատ կարևոր է։ Եթե մենք ուզում ենք մեր երկրում բացասականը վերացնել, ապա պետք է վերացնել, ոչ թե օգտվել դրանից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ Սահմանադրության փոփոխության համար ավելի քիչ ժամանակ կպահանջվի, քանի որ արդեն կա նախնական տարբերակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր