Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո          Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին       Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր    

06 հուլ 2018 18:08

Կապանի քաղաքապետը երեկվա աղմկոտ միջադեպից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել. տեսանյութ

Կապանի քաղաքապետը երեկվա աղմկոտ միջադեպից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել. տեսանյութԿապանի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քաղաքապետի հրաժարականի հարցը քննարկվելու է այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում:
Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան կատարած այցի ժամանակ ժողովուրդը քաղաքապետին թույլ չտվեց խոսել։ Իրավիճակը լարվեց, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի հարց բարձրաձայնեց ու մեղադրանքներ հնչեցրեց նախորդ մարզպետի ու Կապանի ներկայիս քաղաքապետի հասցեին:
Երբ ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փորձեց խոսքը փոխանցել քաղաքապետին՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, կապանցիները սուլոցներով ու վանկարկումներով թույլ չտվեցին նրան խոսել:
«Դուք ռեժիմի ստրուկն եք, դուք ՀՀԿ-ի դրածոն եք, Հանրապետական կուսակցության մնացորդներ»,-հնչում էին քաղաքացիների շարքերից՝ Կապանի քաղաքապետի հասցեին: Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքեց Կապանի հրապարակը:
Ենթադրվում է, որ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը կապված է երեկվա միջադեպի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր